Յանա Եգորյան. «Երբ տուն վերադարձա, ինձ ոսկե մեդալով տորթ նվիրեցին»
Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայ սուսերամարտիկ Յանա Եգորյանը խոստովանել է, որ ծնողները կհպարտանային իրենով, անկախ «Ռիո-2016»-ում ելույթներից։ Ռիոյում Եգորյանը 2 ոսկե մեդալ է նվաճել։
«Անհատական մրցումներում հաղթանակն ինձ շատ ավելի մեծ դժվարությամբ տրվեց։ Հաղթանակս նվիրեցի մայրիկիս, ով ինձ հսկայական խթան է տվել՝ աշխատելու համար, ինչպես նաև մարզչիս ու երկրին,- Եգորյանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Հիմա ոչ մեծ ընդմիջում եմ պլանավորում։ Մի քիչ կհանգստանամ ու կսկսեմ նախապատրաստվել մրցումներին։ Մինչև Տոկիոյի Օլիմպիական խաղերը դեռ շատ ժամանակ կա, սակայն կսկսեմ նախապատրաստվել։ Չեմ պատրաստվում հեռանալ։
Ծնողներս շատ ուրախ էին, նրանք հպարտ են ինձանով, բայց ուզում եմ շեշտել, որ եթե առանց ոսկե մեդալի վերադառնայի, նրանք, անկախ իմ ելույթներից, կհպարտանային։ Երբ վերադարձա տուն, ինձ տորթ նվիրեցին, որի վրա ոսկե մեդալ էր պատկերված»։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան