Պոլ Պոգբա. «Ֆերգյուսոնը կարծում էր, որ պատրաստ չեմ, իսկ ես խաղալ էի ուզում»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շեշտել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում մանկունիանցիների նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին։ Ֆուտբոլիստը նշել է, որ ամենևին էլ «Կարմիր սատանաների» մեկնարկային կազմում չհայտնվելու պատճառով չէ փոխել ակումբային գրանցումը։
«Մեծ հարգանքով եմ վերաբերվում Ֆերգյուսոնին,- Պոգբայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նա մեծագույն մասնագետ է։ Նրա հետ ոչ մի բախում չեմ ունեցել։ Այն ժամանակ ես ուզում էի խաղադաշտ մտնել, իսկ նա, հավանաբար, մտածում էր, որ դեռ շատ երիտասարդ եմ։ Չէի ուզում սպասել, ուստի հեռացա Մանչեսթերից։ Միշտ նրան հարգանքով կվերաբերվեմ։ Հույս ունեմ, որ դեռ կհանդիպենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու