Օմրանն է՝ սիրիական պատերազմի սարսափը դեմքին
Տեսանյութում 5-ամյա սիրիացի Օմրանն է. նրան հաջողվել է Հալեպում օդային հարվածներից հետո ողջ մնալ: Օմրանին տեղափոխում են շտապօգնության մեքենայով: Տղան շոկի մեջ է, փոշոտ ու արյունոտ: Տեսանյութում նա ձեռքը տանում է դեմքին, տեսնում արյունոտ է ու օգնություն փնտրող հայացքով՝ իր տարիքի համար անսովոր՝ առանց արցունքների ու աղաղակի նայում կողքերը:
BBC-ին գրում է, որ լուսանկարն ու տեսանյութը տարածվել է ակտիվիստների կողմից և որ այն հուզել ու վրդովվել է ողջ աշխարհին: Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ այսօր տարածում են Օմրանի պատմությունը ՝ նշելով որ Սիրիական պատերազմի ողջ սարսափը կարելի է կարդալ Օմրանի դեմքին:
Աղբյուրը նաև հույս է հայտնում, որ Օմրանի ծնողներն ու քույր եղբայրները ևս կարող են փրկված լինել:
Associated Press-ի փոխանցմամբ, բժիշկները հայտնել են, որ երեխան վիրավորվել է չորեքշաբթի՝ Քաթերջի թաղամասի վրա օդային հարվածների ժամանակ: Նա գլխի վնասվածք է ստացել:
Տեսանյութում երևում է նաև, որ շտապօգնության մեքենայով ևս երկու երեխայի են տեղափոխում:
Օմրանի պատմությունը Սիրայում ամեն օր կրկնվող իրականության մի դրվագ է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան