ՀԱՕԿ-ում կարծում են, որ Միհրան Հարությունյանը «պարտվել է գեղեցիկ և համառ» պայքարում. ՀԺ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պետք է լիներ առաջիններից մեկը, որը կկանգներ 66 կգ քաշային հունահռոմեական աճի ըմբիշի Միհրան Հարությունյանի կողքին, որի ձեռքերից Ռիոյում անարդարացիորեն խլեցին օլիմպիական ոսկին։ Սակայան ՀԱՕԿ-ը կարծում է, որ հայ ըմբիշը պարտվել է «գեղեցիկ և համառ» պայքարում։
«...Եզրափակչում Միհրան Հարությունյանի մրցակիցը սերբ, աշխարհի նախկին չեմպիոն Դավոր Ստեֆանենկն էր։ Գեղեցիկ և համառ պայքարն ավարտվեց 1-1, և քանի որ սերբը վերջինն էր միավոր վաստակել, հաղթանակը մրցավարները տվեցին Ստեֆանեկին»,- գրված է ՀԱՕԿ պաշտոնական կայքում։
«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանել է. «Ստացվում է., որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չի նկատել, որ իրականում Միհրան Հարությունյանը գոտեմարտում պարտվեց մրցավարական անհայտ կողմնակալության պատճառով: …Հիշեցնենք, սա առաջին դեպքը չէ, որ Միհրան Հարությունյանը նման անարդարության զոհ է դառնում, և այդ ամենը Ռուսաստանի ըմբշամարտի միության նախագահ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահ Միխայիլ Մամիաշվլիու անձնական հաշվեհարդարն է Միհրանի հետ։ Միհրանի օլիմպիական ոսկին վերադարձնելու պահանջով change.org կայքում ստորագրահավաք է սկսվել։ Իրականում, սակայն, սպորտի պատմության մեջ դեռ չի եղել դեպք, երբ փոխվի կայացած հանդիպման արդյունքը կամ էլ բազմահազար ստորագրությունների հետևանքով մարզիկ որակազրկվի»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան