Նիսում հուլիսյան ահաբեկչությունից զոհերի թիվը հասել է 86-ի
Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում մահացել է հուլիսին Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից ծանր վնսավածքներ ստացած տղամարդը: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այդպիսով ահաբեկչությունից զոհերի թիվը հասել է 86-ի:
Տղամարդու անունը չի հաղորդվում, միայն հայտնի է, որ նա կին և երեխաներ ունի: Ահաբեկրությունից հոսպիտալացված ևս մեկ մարդ մահացել էր օգոստոսի սկզբին:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին երեկոյան Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 84 մարդ էր մահացել, 100-ից ավել մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հարակից հրապարակումներ`
- Կյանքը Նիսում՝ ահաբեկչությունից հետո
- Նիսում ահաբեկչության ժամանակ կինը ծննդաբերել է
- Նիսում կատարաված ահաբեկչության պատասխանատվությունը «Իսլամական պետությունը» վերցրել է իր վրա
- Նիսում կորած ութ ամսական երեխային գտել են սոցցանցի օգնությամբ
- Նիսում ահաբեկչին վնասազերծելու մասին տեսանյութը հայտնվել է համացանցում
- Հայտնի է Նիսում ահաբեկչության հեղինակի անունը
- Նիսում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի