Լեհ սկավառականետորդը կվաճառի Ռիոյի արծաթե մեդալը՝ երեխայի կյանքը փրկելու համար
Լեհ թեթևատլետ Պյոտր Մալախովսկին Ռիո դե Ժանեյրոյում արծաթե մեդալ է նվաճել սկավառակի նետման մրցումներում։ Վարշավա վերադառնալուց հետո մարզիկը ֆեյսբուքում հաղորդել է, որ աճուրդի կհանի մեդալը, որպեսզի օգնի աչքի չարորակ ուռուցքով տառապող մի երեխայի։
«Այդ ֆանտաստիկ տղայի առողջությունն ավելի կարևոր է, քան իմ հաղթանակը Ռիոյում։ Ես բոլորին հրավիրում եմ մասնակցել աճուրդին, և ձեր օգնությամբ իմ արծաթը նրա համար կարող է ոսկուց էլ թանկ լինել»,- գրել է Մալախովսկին։ Նա պլանավորում է մեդալի համար ստանալ 6,6 հազար եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում