«Արփի լիճ» ազգային պարկ այս տարի մոտ 600 զբոսաշրջիկ է այցելել
«Արփի լիճ» ազգային պարկի տարածք տարեսկզբից այցելել է մոտ 600 զբոսաշրջիկ, որից 55-ը՝ Ֆրանսիայի Հանրապետությունից:
էկոտուրիզմի զարգացման խնդիրները այսօր քննարկվել է Շիրակի մարզում այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։ Տուրիզմի զարգացումը ոչ միայն լրացուցիչ միջոցներ կստեղծի ազգային պարկի պահպանման ծառայություններն ավելի որակյալ և լիարժեք կազմակերպելու համար, այլև կլուծի նաև հարակից համայնքների բնակիչների որոշ սոցիալական հարցերը և կնպաստի ՀՀ Շիրակի մարզում զբոսաշրջության զարգացմանը,- հայտնում են ԲՆ մամուլի ծառայությունից:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիիգորյանը հանձնարարել է էկոզբոսաշրջությունը զարգացնելու համար ակտիվ համագործակցել Հանրապետության զբոսաշրջության ոլորտում գործող կազմակերպությունների հետ, զբոսաշրջիկների համար հանգստի ծառայությունները մատուցել` «խստագույնս պահպանելով ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ նորմերով սահմանված պահանջները ու չափանիշները»: