ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է արել վերջ տալ երեխաներին տանջող սիրիական մղձավանջը
ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է արել ձեռնարկել գործողություններ վերջ տալու Սիրիայի Հալեպ քաղաքում ստեղծված մղձավանջը, որում ապրում են 100 հազարից ավելի երեխաներ։ Այդ մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
Ըստ աղբյուրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը հայտարարություն է արել սիրիացի փոքրիկ Օմրանի մասին.
«Սիրիայում Օմրանի հասակակից երեխաները ոչինչ չգիտեն, բացի այս պատերազմի սարսափներից, որոնք հասկանում են միայն մեծահասարկները: Մենք պետք է պահանջենք, որ հենց այդ մեծահասակները Հալեպում այդ սարսափի վերջը դնեն»:
ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում նաև, որ 100 հազարավոր երեխաներ փակված են մնացել Հալեպի սարսափների մեջ:
«Զորակցելը բավական չէ: Զայրույթը անսահման է: Զորակցությունն ու զայրույթը պետք է համապատասխանեն գործողություններին», -ասված է Լեյքի հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ սիրիացի 5-ամյա փոքրիկը՝ Օմրան անունով, իր վախվորած ու սարսափած դեմքով , անմիջապես դարձավ համաշխարհային լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերում քննարկումների թեման: Ահաբեկիչ գրոհայինների պատերազմական գործողությունների հետևանքով նրա տունը ոչնչացվել էր, և երեխան դուրս էր բերվել փլատակների տակից՝ սարսափը դեմքին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները