Իսպանիայում ձերբակալված հայազգի գործարարը ազատ է արձակվել.«Հժ»
Բարսելոնի ամենաշքեղ ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»–ի սեփականատեր, հայազգի գործարար Արման Մայիլյանը մեկ ամիս անազատության մեջ մնալուց հետո օրերս ազատ է արձակվել։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով Մայիլյանի ֆեյսբուքյան էջին:
«Ուզում եմ երախտիքիս խոսքը հղել Հայաստանում և ողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սատարեցին ինձ այդ օրերին և հավատացին տարիների ընթացքում իմ կերտած կայուն կերպարին...Եվ, որպես վերջաբան ուզում եմ ավելացնել, որ արդարությունը հիվանդանում է,սակայն չի մեռնում»– նշել է նա:
Նա թերթի թղթակցին հայտնել է, որ շուտով գալու է Հայաստան։
Թերթը նշել է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Մայիլյանը աջակցում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին Իսպանիայում անշարժ գույք ձեռք բերելու գործում։ Նա, հատկապես, մտերիմ է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա