Թրամփը թողարկել է առաջին նախընտրական հեռուստատեսային հոլովակը
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրարշավի մեկնարկից հետո առաջին անգամ նախընտրական հեռուստատեսային հոլովակ է թողարկել: «Գազետա.ռու»-ն գրում է` տեսանյութը պատմում է, որ «Հիլարի Քլինթոնի Ամերիկայում համակարգն ամերիկացիների դեմ է»:
Տեսանյութում նաև քննադատվում է ապօրինի փախստականների հարցում Քլինթոնի քաղաքականությունն ու մեծաթիվ սիրիացի փախստականներին ընդունելը. «Հանցագործությունների մեջ մեղադրվող ապօրինի փախստականները մնում են՝ ստանալով սոցիալական պաշտպանություն»:
Իսկ տեսանյութի վերջում պատմում են Թրամփի ԱՄՆ-ի մասին, որն անվտանգ է:
«Ահաբեկիչներին և հանցագործներին երկիր չեն թողնում: Սահմաններն ապահով են, մեր ընտանիքներն անվտանգության մեջ են»,- ամփոփվում է հոլովակում:
Աղբյուրը նշում է նաև, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը նախընտրական հեռուստատեսային հոլովակի վրա ծախսել էր 52 մլն դոլար:
NEW: @realDonaldTrump's first general election ad. Hits Clinton on "rigged system," touts Trump on immigration --> pic.twitter.com/oJrKgQIH8o
— Hallie Jackson (@HallieJackson) 19 августа 2016 г.
Հարակից հրապարակումներ`
- Օբամա. Թրամփը չի կարող երկիր կառավարել
- Հիլարի Քլինթոնը խոստացել է լինել նախագահ բոլոր ամերիկացիների համար
- Օբամա. Թրամփն անհրաժեշտ գիտելքիներ չունի՝ նախագահ դառնալու համար
- Թրամփի կնոջը մեղադրել են Միշել Օբամայի ելույթի գրագողության մեջ
- Հիլարի Քլինթոն. Դոնալդ Թրամփն ունակ չէ գլխավորելու Միացյալ Նահանգները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան