Անդրիաս Ղուկասյանը որոշել է շարունակել հացադուլը
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը պատրասվում է շարունակել հացադուլը: Այս մասին ասված է նրա տարածած ուղերձում, որով դիմում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանին ու մյուսներին:
«Շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի համար, սակայն գտնում եմ, որ անհրաժեշտ է շարունակել հացադուլը, ժողովուրդը պետք է շարունակի պայքարը»,- ասված է ուղերձում:
Անդրիաս Ղուկասյանը արդեն 20 օր հացադուլի մեջ է:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Նրա փաստաբանները բողոքարկել են կալանավորելու մասին որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Անդրիաս Ղուկասյանը ցավեր ունի ծնկների շրջանում. Պաշտպան
- Անդրիաս Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան