Ապարանում քաղաքապետի թեկնածուների մեջ ՀՀԿ-ականները շատ են
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է քաղաքապետի 4 թեկնածու: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Մասնավորապես, առաջադրվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը: Նրան առաջադրել է հարազատ կուսակցությունը: ՀՀԿ-ական ևս մեկ թեկնածու էլ կա՝ Տիգրան Եղիազարյանը, որին սակայն ՀՀԿ-ն չի առաջադրել: Այլ կուսակցություններից առաջադրված թեկնածուներ չկան:
Մյուս թեկնածուն Ապարանի պանրի գործարանի տնօրեն, անկուսակցական Տիգրան Հովհաննիսյանն է և վերջապես մյուս թեկնածուն դարձյալ անկուսակցական է՝ Էդգար Փարվանյան: Վերջինը «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն, օգոստոսի 19-ին ավարտվել է թեկնածուների առաջադրումների ժամկետը և մինչև օգոստոսի 24-ը կշարունակվի գրանցման գործընթացը: Թեկնածուները ինքնաբացարկ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 8-ը: Քարոզարշավը Ապարանի քաղաքապետի ընտրություններում կմեկնարկի օգոստոսի 31-ից և կավարտվի սեպտեմբերի16-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան