Բոլտը 3-րդ ոսկե մեդալը նվաճեց Ռիոյում
Ճամայկայի հավաքականը (Ասաֆա Պաուել, Յոհան Բլեյք, Նիկել Աշմիդ, Ուսեյն Բոլտ) Օլիմպիական խաղերում հաղթանակ է տոնել տղամարդկանց էստաֆետի 4x100 մ վազքում։ Երկրորդը Ճապոնիայի ընտրանին է (Ռիոտա Յամագատա, Շոթա Իլզուկա, Յոշիխիդե Կիրիու, Ասկա Քեմբրիջ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ԱՄՆ-ի ազգային թիմը (Մայք Ռոջերս, Ջասթին Գետլին, Թայսոն Գեյ, Թրեյվոն Բրոմել)։ Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն։
29-ամյա Բոլտի համար այս օլիմպիական ոսկե մեդալը 9-րդն է կարիերայում և 3-րդը՝ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում։ Ավելի վաղ նա հաղթել է 100 և 200 մետր վազքատարածություններում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու