Հայաստանի 21 ներկայացուցչից 10-ը իրենց երկու հանդիպումն էլ ավարտել են հաղթանակով
Պրահայում մեկնարկած Եվրոպայի պատանեկան առաջնությունում տեղի ունեցան 2-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի 21 ներկայացուցչից 10-ը իրենց երկու հանդիպումն էլ ավարտել են հաղթանակով և ընթանում են առաջատարների խմբում: Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում են 23 շախմատիստ, որոնց թվում է Ռուդոլֆ Փաշիկյանը: Մինչև 10 տարեկան տղաների ենթախմբի 25 առաջատարների թվում է Արսեն Դավթյանը: Մինչև 12 տարեկանների ենթախմբում մրցաշարային աղյուսակը գլխավորում են 32 շախմատիստ, որոնց շարքում են Մամիկոն Ղարիբյանը և Էդուարդ Հակոբյանը: Մինչև 14 տարեկան տղաների առաջատարների թվում է Շանթ Սարգսյանը: Մինչև 16 տարեկան տղաների ենթախմբում մրցաշարային աղյուսակը գլխավորում են 21 շախմատիստ, որոնց թվում են Արամ Հակոբյանը և Դավիթ Միրզոյանը: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարի առաջատարների խմբում է ընթանում Մանուել Պետրոսյանը:
Աղջիկների մրցաշարում առաջատարների խմբում են մինչև 12 տարեկանների առաջնությունում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը և մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մարիամ Ավետիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու