Լևան Բերիանիձեն կիսաեզրափակչում կմրցի թուրք Աքգյուլի հետ
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, մինչև 125 կգ քաշային կարգում հանդես եկող Լևան Բերիանիձեն այսօր ասպարեզ է դուրս եկել Ռիո դե Ժանեյրոյում ընթացող օլիմպիական խաղերում: Նա նախ հաջողությամբ հաղթահարել է 1/8 եզրափակչի արգելքը՝ պարտության մատնելով չինացի Դեն Ժիվեյին: Հետաքրքիր է, որ այս գոտեմարտն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով՝ 2:2: Հաղթանակը տրվել է Հայաստանի ներկայացուցչին, քանի որ նա էր վաստակել վերջին միավորը:
Քառորդ եզրափակչում Լևան Բերիանիձեն 3:1 հաշվով առավելության է հասել հունգարացի Դավիդ Լիգետիի նկատմամբ: Մեր մարզիկը կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել ու այս փուլում կմրցի թուրք Աքգյուլի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու