Կառավարությունը պարգևատրել է Յանա Եգորյանին
Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը Բրազիլիացից վերադարձել է Մոսկվայի մարզ, որտեղ հանդիպել է տարածաշրջանի կառավարության անդամների հետ։ Նա պարգևատրվել է կես մլն ռուբլով։ Հանդիպման արդյունքներով որոշվել է Խիմկիում սուսերամարտի սեփական մարզադպրոց հիմնադրել։ Այս մասին հայտնում է championat.com-ը։
Հիշեցնենք, որ Եգորյանը օլիմպիական չեմպիոն է դարձել՝ Ռիո դե Ժանեյրոյում հաղթելով անհատական ու թիմային մրցաշարերում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու