Կուադրադոն կշարունակի ելույթները «Յուվենթուսում»
«Չելսիի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն վարձակալությամբ ևս մեկ մրցաշրջան կանցկացնի «Յուվենթուսում»: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն համաձայնվել է բաց թողնել 28-ամյա կոլումբիացուն: Տարվա վարձավճարի արժեքը կազմում է 3,5 մլն եվրո: Այս մասին հայտնում է sport-express.ru-ն:
Հիշեցնենք, որ Կուադրադոն անցած մրցաշրջանում նույնպես խաղացել է «Յուվենթուսում»՝ բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում խփելով 5 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու