Մամիաշվիլի. Հատուցման գործընթացն սկսված է
Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին դեմ չէ, որ Իննա Տրաժուկովան հայտարարություն տա ոստիկանությունում՝ իր դեմ։ Ավելի վաղ մարզուհին «Սպորտ Էքսպրեսի» միջոցով հայտարարել է, որ Մամիաշվիլին «Օլիմպիադա-2016»-ում բրոնզե մեդալի համար գոտեմարտից հետո ծեծել է իրեն։
«Եվ ի՞նչ, դատարանը կստիպի ինձ ավելի կոռե՞կտ լինել։ Հետո՞։ Ոչ մի դատարան ինձ չի համոզի, որ ես իրավունք չունեմ դիտողություն անել անկամ մարդուն։ Այս իրավիճակը վերաբերում է միայն գորգին։ Գորգից դուրս նրանք մեր նուրբ ու սիրելի աղջիկներն են։ Գորգից դուրս ամեն ինչ այլ է»։
Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ Մամիաշվիլին պատրաստ է ներողություն խնդրել Տրաժուկովայից։
Մամիաշվիլին մարզական այն չինովնիկն է, ով հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին խոստացել է, որ նա երբեք չի հաղթի։ Դատելով այն բանից, թե ինչպես են մրցավարները հայ մարզիկին վերաբերվում եզրափակիչ գոտեմարտերում, կարելի է չկասկածել, որ Մամիաշվիլին իր խոսքերն իրականություն է դարձնում։ Տրաժուկովան այս պատմությունից պետք է դասեր քաղի ու հասկանա, որ այդ նենգ մարդուց, եթե նույնիսկ նա ներողություն խնդրի, ամեն ինչ կարելի է սպասել։ Եվ այս պատմությունը լավ հնարավորություն է, որպեսզի Մամիաշվիլին հեռանա ըմբշամարտի ֆեդերացիայից, մնում է միայն, որ Տրաժուկովան հետևողական լինի ու ոստիկանությունում հանդես գա համարժեք հայտարարությամբ։ Ի վերջո, դա ռուս մարզուհու համար էլ միակ ելքն է, որովհետև, սկսած այս պահից, նա ոչ միայն կարող է չհրավիրվել հավաքական, այլև կորցնել մարզական չափանիշներով հաղթելու բոլոր հնարավորությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու