Մոուրինյո. «Զանգահարեցի Ֆելլաինիին ու ասացի, որ մոռանա այն ամենը, ինչ կարդացել է»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ մտադիր չէ այս ամռանը բաժանվել կիսապաշտպան Մարուան Ֆելլաինիից:
«Ֆելլաինին հիանալի է խաղում: Փոխհարաբերություններն արմատապես փոխվել են, և ես գոհ եմ արդյունքից:
Հնարավոր է՝ ազդեց սովորական հեռախոսային զանգը ֆուտբոլիստին, ով զգում էր, որ իրեն չեն գնահատում: Խաղացողին, ում, սկսած տրանսֆերային պատուհանի առաջին իսկ օրից, բոլորն ասում են, որ հեռանալու է: Բոլորն էլ հաստատում էին, որ այդ ֆուտբոլիստն ինձ համար չէ:
Հնարավոր է՝ ամեն ինչ փոխեց իմ զանգն այն բանից հետո, երբ նշանակվեցի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում: Ֆելլաինիին ասացի, որ մոռանա այն ամենը, ինչ կարդացել է: Իմ օրոք նա ոչ մի տեղ էլ չի գնա»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է sports.ru-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու