Սիմեոնե. «Այս տարի լավագույնը Գրիզմանն էր»
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վստահ է, որ 2016 թ. լավագույն ֆուտբոլիստն Անտուան Գրիզմանն է։
«Եթե խոսենք «Ոսկե գնդակի» մասին, կարծում եմ՝ այն բաժին կհասնի Ռոնալդուին։ Սակայն չեմ մտածում, որ նա լավագույնն էր այս տարի։ Լավագույնը Գրիզմանն էր։ Ակնհայտ է, որ եզրափակիչներում հաղթանակները մոտեցնում են անհատական հաջողությունը, սակայն ավելի լավ կլինի նայել թիմային հաջողությանը։
Այս տարին զարմանահրաշ էր Գրիզմանի համար»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու