Սորիկ գյուղում թեկնածուներից մեկը կին է, հավաքարար
Արագածոտնի մարզի Սորիկ գյուղում, որը հիմնականում եզդիաբնակ է, երկու թեկնածուներ են առաջադրվել սեպտեմբերի 18-ին կայանալիք գյուղապետի ընտրություններում: Նրանցից մեկը կին է, հավաքարար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Panorama.am-ը տեղեկանում է, որ ինքնաառաջադրվել է գործող գյուղապետ Վազիր Բաքոյանը՝ Հանրապետական կուսակցությունից և անկուսակցական Գյուլիզար Ամոյանը: Վերջինը աշխատում է որպես հավաքարար:
Վազիր Բաքոյանը Panorama.am-ին ասաց, որ ինքը ուժեղ մրցակցություն է սպասում ընտրություններում:
«Գյուղի մեծ մասը իրա (նկատի ունի տիկին Գյուլիզարին-հեղ.) կողմն են», -ասաց պարոն Բաքոյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է տիկին Ամոյանը առաջադրվել է այն բանի համար, որ հայաստանյան ընտրական օրենսդրությունն է պահանջում մեկից ավելի թեկնածուի առաջադրում, Բաքոյանը պատասխանեց. «Չէ, ի՞նչ եք ասում, ինքը ուժեղ կին ա»:
Գյուղապետի ընտրություններ սպասվում են նաև Արագածոտնի մարզի այլ գյուղերում ևս:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն, օգոստոսի 19-ին ավարտվել է թեկնածուների առաջադրումների ժամկետը և մինչև օգոստոսի 24-ը կշարունակվի գրանցման գործընթացը: Թեկնածուները ինքնաբացարկ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 8-ը: Քարոզարշավը ընտրություններում կմեկնարկի օգոստոսի 31-ից և կավարտվի սեպտեմբերի16-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ապարանում քաղաքապետի թեկնածուների մեջ ՀՀԿ-ականները շատ են
- Անկուսակցական-կուսակցական ուսուցիչ ու անհատ ձեռներեց՝ Աշտարակի քաղաքապետի ընտրություններում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան