Հայտնաբերվել է թիվ 58 երթուղայինի գրպանահատը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 46-ամյա Արմեն Ա.-ին:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, պարզվել է, որ նա թիվ 58 երթուղու միկրոավտոբուսում 1969 թ. ծնված Ռիմա Հ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 52.000 դրամ, բանկային և զեղչի քարտեր:
Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան