ՀՅԴ-ն հրաժարվում է Խանդոյանի ներկայացուցչին նշանակել ընտրական հանձնաժողովի անդամ. Հայտարարություն
Հուլիսին Խորենացի փողոցում մասսայական անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով այժմ կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը, հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.
«Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ինչպես հայտնի է բոլորին իր թեկնածությունն է առաջադրել նաև Արայիկ Խանդոյանը: Բոլորին հայտնի է, որ Արայիկի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը կուսակցական է՝ ՀՅԴ և երբեք դա չի թաքցրել:
Ես Արարատ Խանդոյանի կինն եմ՝ Սոնա Թամարյանը, ԿԸՀ-ից ընտրական լիցենզիան ստացել եմ ՀՅԴ-ի կողմից և նշանակումները միշտ իրենք են արել, սակայն Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են ինձ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ:
Ես լավ հասկանում եմ, որ սա քաղաքական որոշում է, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ին իր սոլիդարությունն ու եղբայրությունն է հայտնում: ՀՀ-ում շարունակում են գործել կիսագողական բարքեր, տարածքը իմն է, որոշողը ես եմ, սա վերաբերվում է Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ՝ Գրիգոր Գյոզալյանին: Ես պահանջում եմ ՀՅԴ-ից վերականգնել իմ խախտված իրավունքները, քանի դեռ ժամանակ կա դա անելու համար»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան