«Գույն, ձև, ճարտարապետություն». ցուցահանդես՝ նվիրված Վան Խաչատուրի 90-ամյակին
Այսօր Հայաստանի նկարիչների մությունում կբացվի «Գույն, ձև, ճարտարապետություն» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված նկարիչ-քանդակագործ Վան Խաչատուրի 90-ամյանին: Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 30-ը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրն է: Ծնվել է 1926 թվականւին, Բաքվում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1984 թվականին դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1991 թվականին իր ստեղծագործական ժառանգությունը՝ ավելի քան երկու հազար աշխատանք (կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչություն, գրաֆիկական գործեր), Վան Խաչատուրը նվիրաբերել է Հայաստանին։ Հեղինակն է Մատենադարանի խճանկարի և որմնանկարների:
Նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ Վանիկ Խաչատրյանը 2011 թվականին արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի:
Ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում Վան Խաչատուրն իր առջև դրել է բազմաթիվ գեղարվեստական խնդիրներ, այդ թվում՝ հայկական ժամանակակից գեղանկարչության և ճարտարապետության սինթեզի նորովի լուծման խնդիրը:
Ցուցահանդեսը կբացվի ժամը 16:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Վան Խաչատուրին ծննդյան 90-ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահը
- Իր բազմակողմանիությամբ հիշեցնում է վերածննդի շրջանի արվեստագետին...Վան Խաչատուր (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում