Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներ նվազում են: «Գազետա.ռու»-ն գրում է, որ սրա մասին են վկայում առևտրային տվյալները:
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 1,32տոկոսով՝ հասնելով 47,88 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 1,57տոկոսով՝ հասնելով բարելի համար 50,08 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: