Արայիկ Խանդոյանի կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանական կողմը միջնորդել է դատարանին հետաձգել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանոդյանի բողքոի վերաբերյալ քննությունը, քանի որ Խանդոյանը ներկա չէ նիստին: Վերաքննիչ դատարանը բավարարել է միջնորդությունը և հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 24-ին:
«Մենք ներկայացված բողոքով պահանջում ենք ազատ արձակել Խանդոյանին՝ հիմնավորելով, որ նախաքննական մարմնի ներկայացրած հիմնավոր կասկածը բացակայում է և միայն տուժողների ցուցմունքների հիման վրա է անձը կալանավորվել», -այսօր հայտարարեց նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ նախաքննական մարմնի ներկայացրած կալանքի միջնորդությունը որակելով «շաբլոնային»:
Տուժողները, նկատենք, շտապօգնության ծառայության աշխատողներն են:
Արայիկ Խանդոյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին