Նիկոլյա Սարկոզին կառաջադրվի նախագահի ընտրություններում
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել 2017-ին կայանալիք նախագահի ընտրություններում:
«Ես որոշել եմ առաջադրվել 2017-ին սպասվող նախագահի ընտրությորւններում», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Սարկոզին:
Ֆրանսիայում նախագահի ընտրությունների առաջին փուլը կացնակցվի 2017-ի ապրիլին: Նշենք, որ առաջադրվելու իր մտադրության մասին հայտարարել է նաև Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը: Հանրապետական կուսակցությունը թեկնածուի հարցում կկողմնորոշվի ներկուսակցական ընտրությունների ժամանակ նոյեմբերի 25-27-ին: