ԱՆ ՔԿՀ վարչությունը արձագանքել է փաստաբանի հայտարարություններին
«Սասնա ծռեր» խմբի չորս անդամների փաստաբան Ինեսա Պետրոսյանի հայտարարությանը արձագանքել է ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության լրատվական ծառայությունը, որի տարածած հաղորդագրության մեջ նշվում է հետևյալը.
«Սկսած «Սասնա ծռեր» խմբի անդամների` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու առաջին օրվանից`նրանց բոլորի բուժումն ու խնամքը գերազանցապես կատարվել է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից:
Ինչ վերաբերում է «Էրեբունի» ԲԿ-ի 1 բուժակի` քրեակատարողական հիմնարկում այսօրվանից չգտնվելուն, հայտնենք, որ այդ անհրաժեշտությունը պայմանավորված էր կալանավորված անձանց` այդ բժշկական կենտրոնում վիրահատվելուց հետո 1- ին շրջանի հետվիրահատական հնարավոր խնդիրների բացառմամբ:
Այսօր այդ անհրաժեշտությունն այլևս չկա, և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առկա են բոլոր պայմանները վերոնշյալ անձանց բուժումն ու խնամքը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից շուրջօրյա ռեժիմով ապահովելու համար»:
Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը Պավել և Արամ Մանուկյանների, Արմեն Լամբարյանի և Մխիթար Ավետսիսյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտարարել էր. «Ես այնտեղ ականատես եղա մի խնդրի, որը ինձ շատ մտահոգեց և հուզեց և դա ես համարում եմ իմ պաշտպանյալների իրավունքի կոպիտ խախտում. այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից ՔԿՀ-ում սահմանված 24-ժամյա հերթապահությունը հանվել է:
Որպես պաշտպանի ինձ շատ մտահոգեց այդ հանգամանքը, և ես հասկացա, որ ունենք շատ լուրջ խնդիր: Այսինքն՝ այն բուժակը, որը օգնություն էր ցույց տալիս 7 հիվանդներին, այլևս նրանց հետ չի լինի, այսօրվանից հերթապահությունը հանված է: Այսօրվանից մենք այնտեղ ունենք շատ լուրջ խնդիր»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան