Միշա Ալոյան. «Ռիոյում մեր թիմը միասնական չէր»
2016 թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Ռուսաստանի հավաքականի անդամ Միշա Ալոյանը նշել է, որ ՌԴ ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Լեզբյակի՝ «տուրիստների» մասին արտահայտությունները չեն ավելացնում թիմի տրամադրվածությունը։
«Ռիոյում մենք միասնական թիմ չունեինք,- Ալոյանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Տղաները շփվում են բարեկամներիս պես, բայց թիմ, որպես այդպիսին, չկար։ Տրամադրվածությունը չավելացրեցին նաև գլխավոր մարզչի արտահայտություններն այն մասին, որ «տուրիստներ» են եկել Օլիմպիական խաղերին։ Ես նման հայտարարությանն ուշադրություն չէի դարձնում, կենտրոնանում էի։ Բայց շատերը ծանր ապրումներ ունեին, քննարկում էին այն։ Ո՞ւմ դուր կգա, որ քո մասին այդպիսի բաներ են ասում։ Բնականաբար, տղաների տրամադրությունն ընկել էր»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու