Սաֆարյանն ու Կետոևը պարտվեցին հենց մեկնարկում
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային վերջին օրը մեդալների համար պայքարը շարունակում էին ազատ ոճային ըմբիշները։ Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Դավիթ Սաֆարյանի (65 կգ) առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում իտալացի Ֆրանկ Չամիզո Մարկեսն էր։ Սաֆարյանը պարտվեց 1։3 հաշվով։
97 կգ քաշային Գեորգի Կետոևը նույնպես պարտվեց Օլիմպիական խաղերի առաջին գոտեմարտում։ Պայքարը սկսելով 1/8 եզրափակչից՝ Կետոևն ուժերը չափեց Վրաստանը ներկայացնող Էլիզբար Օդիկաձեի հետ և պարտվեց 1։8 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու