Սոֆյա Վելիկայա. «Պատրաստ էի այն բանին, որ եզրափակչում հանդիպելու եմ Եգորյանի հետ»
Թիմային մրցաշարում «Ռիո-2016»-ի ոսկե մեդալակիր, սուսերամարտիկ Սոֆյա Վելիկայան «Իզվեստիային» տված հարցազրույցում նշել է, որ անհատական մրցաշարում իրեն ճնշել է Յանա Եգորյանի հետ ունեցած անձնական հանդիպումների վիճակագրությունը։ Նա շեշտել է, որ Եգորյանի ելույթներն իրեն չեն զարմացնում։
- Ի՞նչ էիք մտածում առաջին հերթին, երբ իմացաք, որ եզրափակչում Ձեր մրցակիցը Եգորյանն է։
- Ես դրան պատրաստ էի։ Նա լավագույնների հնգյակում է, կայուն մրցաշրջան էր անցկացրել։ Նրա հետ մեկ անգամ չենք հանդիպել տարբեր մրցաշարերում, և այդ հանդիպումներն ինձ համար անհաջող են եղել։ Հասկանում էի, որ դժվար կլինի չմտածել անցած պարտությունների մասին, որոնք մրցաշրջանի ընթացքում կրել էի նրանից։ 14։14 հաշվի ժամանակ խաղի ելքի վրա շատ գործոններ ազդեցին։ Եվ հենց այդտեղ է դրսևորվում մարզիկի իսկական պրոֆեսիոնալիզմը։ Յանան կոնկրետ հատվածում գերազանցեց ինձ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու