Վերաքննիչ դատարանը մերժել է Ներսես Պողոսյանի բողոքը
Այսօր Վերաքննիչ դատարանը մերժել է Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող Ներսես Պողոսյանի վերաբերյալ բողոքը, և Պողոսյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ խնդիրը «բացառապես քաղաքական հարթակում է»:
Նշենք, որ մինչ որոշման հրապարակումը Ներսես Պողոսյանի հարազատները բողոքի ակցիա են անցկացրել Վերաքննիչ դատարանի դիմաց,որին մասնակցել են նույնիսկ Պողոսյանի երեք մանկահասակ երեխաները՝ «ազատություն հայրիկին» գրությամբ պաստառները ձեռքներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան