Մեկ խաղում մի քանի կոպիտ սխալ. Զավեն Հովհաննիսյանը որակազրկվել է
Այսօր կայացել է ՀՖՖ մրցավարական կոմիտեի հերթական նիստը: Չնայած այն հանգամանքին, որ «Փյունիկ» և «Գանձասար-Կապան» ակումբների կողմից բողոքներ չէին ներկայացվել օգոստոսի 21-ին կայացած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղի վերաբերյալ, ՀՖՖ մրցավարական կոմիտեն և մրցավարական բաժինը, հիմք ընդունելով խաղի տեսուչ Ս. Ղազարյանի զեկուցագիրը, համատեղ դիտել են տեսուչի կողմից զեկուցագրում նշված դրվագների տեսագրությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, պարզվել է, որ խաղի 13-րդ րոպեին «Փյունիկ» թիմի դարպասին սխալմամբ չի նշանակվել 11 մետրանոց հարված, և «Գանձասար-Կապան» թիմի ֆուտբոլիստ Կլաուդիր Մարինի Ջունիորին անհիմն ցույց է տրվել կարմիր քարտ` կեղծակերպ արարքի համար երկրորդ զգուշացում ստանալու համար:
Խաղի 52-րդ րոպեին մրցավար Զավեն Հովհաննիսյանը կոպիտ խաղի համար «Փյունիկի» ֆուտբոլիստ Վահագն Հայրապետյանի փոխարեն սխալմամբ դեղին քարտով պատժել է նույն թիմի ֆուտբոլիստ Վարդան Պողոսյանին:
Հաշվի առնելով նշված հանգամանքները, մրցավարական կոմիտեի անդամները միաձայն
համաձայնվել են տեսուչի որոշման հետ՝ մրցավար Զավեն Հովհաննիսյանին որակազրկել՝ համաձայն մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին կանոնակարգի:
Բցի այդ, չեղյալ է հայտարարվել «Գանձասար-Կապան» թիմի ֆուտբոլիստ Կլաուդիր Մարինի Ջունիորի 13-րդ րոպեի ստացած դեղին քարտը: Չեղյալ է հայտարարվել նաև «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վարդան Պողոսյանի՝ խաղի 52-րդ րոպեին ստացած դեղին քարտը և այն գրանցվել է «Փյունիկի» ֆուտբոլիստ Վահագն Հայրապետյանի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու