Իռլանդական ծովում ո՞ւմ հետ է հանգիստն անցկացրել Հենրիխ Մխիթարյանը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր հանգիստն է անցկացրել անգլիական Բլեքփուլում՝ իր մոր՝ Մարինա Թաշչյանի հետ: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
Տեղի բնակիչներին զարմացրել է ֆուտբոլիստի այցն ու ծովափնյա հանգիստն իրենց քաղաքում այն դեպքում, երբ մրցաշրջանն արդեն մեկնարկել է և արձակուրդներն ավարտվել են:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է նոր մրցաշրջանի պաշտոնական բոլոր հանդիպումներին, սակայն ոչ մի անգամ չի ընդգրկվել թիմի հիմնական կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու