Սամվել Տեր-Սահակյանի մեկնարկը հաղթական էր
Արաբական միացյալ Էմիրություններում մեկնարկել է շախմատի «Աբու-Դաբի» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 32 երկրի 137 շախմատիստ: Մասնակիցների թվում են 40 գրոսմայստեր և 37 միջազգային վարպետ:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի երեք ներկայացուցիչ ՝ Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Տեղի են ունեցել մրցաշարի առաջին տուրի հանդիպումները, որում Սամվել Տեր-Սահակյանը 1:0 հաղթանակ է տոնել Հնդկաստանի ներկայացուցիչ Անտոնիո Վիանի Դունյայի նկատմամբ: Հրանտ Մելքումյանը և Զավեն Անդրիասյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու