Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը վախենում է հայրենիքում սպանվելուց
Եթովպիացի վազորդ Ֆեիսա Լիլեսան, ով Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ, հայտարարել է, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք, քանի որ վախենում է իր կյանքի համար: Այս մասին տեղեկացնում է «The Sydney Morning Herald»-ը:
«Եթե վերադառնամ Եթովպիա, այնտեղ ինձ կսպանեն: Իսկ եթե դա տեղի չունենա, ապա անպայման կբանտարկեն ինձ: Ես կատարել եմ իմ ընտրությունը: Հնարավոր է՝ տեղափոխվեմ երրորդ երկիր»,- հայտարարել է մարզիկը:
Նրա խոսքերով՝ վերջին 9 ամիսների ընթացքում բազմաթիվ մարդիկ են մահացել, ովքեր ցանկացել են արդարության հասնել իրենց երկրում՝ ձգտելով քաղաքական և սոցիալական փոփոխությունների:
Ռիոյում կայացած մարաթոնի եզրագծում Լիլեսան հատուկ ժեստ է ցույց տվել՝ ընդդեմ իր երկրում տիրող քաղաքականության: Նա խաչել է ձեռքերը, բռունց արել և պարզել գլխից վեր՝ այսպես արտահայտելով իր բողոքը:
Հիշեցնենք, որ երեկ կայացած մարաթոնում 2 ժամ, 8 րոպե, 44 վայրկյան արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել Չինաստանի ներկայացուցիչ Էլիուդ Կիպչոգեն: Լիլեսան հաղթողին զիջել է 1 րոպե, 10 վայրկյան արդյունքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու