Ինչպե՞ս փակվեցին օլիմպիական խաղերը
Ավելի քան երկու շաբաթ ողջ աշխարհը, շունչը պահած, հետևում էր ամառային օլիմպիական խաղերին։ Ռիո դե Ժանեյրոյում մրցումները հիանալի ընթացք ունեցան։ Ավանդույթի համաձայն՝ Խաղերն ավարտվեցին փակման գեղեցիկ արարողությամբ, որի ժամանակ հանգցվեց օլիմպիական կրակը, իսկ Բրազիլիան էստաֆետը փոխանցեց Ճապոնիային, քանզի 4 տարի անց Տոկիոն է հյուրընկալելու օլիմպիական խաղերը։
Կատարելով հետադարձ հաշվարկ՝ կազմակերպիչները միջոցառումն սկսեցին Ռիո դե Ժանեյրոյի դիտարժան վայրերի ցուցադրմամբ։ Այնուհետև կատարվեց մարզիկների շքերթը, որն ավելի քիչ էր պաշտոնական, քան բացման արարողության ժամանակ։
Նույն ժամանակ քաղաքի վրա սկսեց անձրև տեղալ, որի պատճառով «Մարականան» լեփ-լեցուն չէր։ Լավ է, որ մարզադաշտ այցելած երկրպագուներին անձրևանոցներ բաժանվեցին, այլապես նրանց համար շատ տխուր կլիներ։
Հրավառությունից հետո կատարվեց էստաֆետի պաշտոնական հանձնումը։ Օլիմպիական դրոշն իջեցվեց, իսկ Ռիոյի քաղաքապետ Էդուարդու Պաեսը ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի միջոցով այն փոխանցեց Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեին։
Այնուհետև արդեն ճապոնական կողմը ներկայացրեց «Օլիմպիադա-2020»-ի շնորհանդեսը, որում շեշտը դրված էր բարձր տեխնոլոգիաների վրա, ներկայացրեց Խաղերի խորհրդանիշը։ Դրանից հետո մարզադաշտում հայտնվեց Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ երկրպագուներին առջև կանգնելով որպես Սուպեր Մարիո։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու