Իվետա Տոնոյան. Ծառուկյանն իր անելիքների մասին անձամբ է խոսում
Գագիկ Ծառուկյանը մշտապես իր նպատակների, անելիքների մասին անձամբ է խոսում: Panorama.am-ին ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով նրա՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հնչած կարծիքներին:
«Մինչ օլիմպիական խաղերի մեկնարկը ես առիթ չեմ ունեցել պարոն Ծառուկյանի հետ խոսել այս թեմայով, որովհետև նրա ողջ ուշադրությունը սևեռված է եղել օլիմպիական խաղերին, մեր հավաքականի նախապատրաստական աշխատանքներին»,-ասաց Տոնոյանը:
Վերջինս ասաց, որ սկզբունքորեն չեն մեկնաբանում Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի վերաբերյալ վերլուծություններն ու մեկնաբանությունները:
«Պարոն Ծառուկյանը մշտապես իր նպատակների, անելիքների մասին անձամբ է խոսում: Այնպես որ, եթե նպատակահարմար գտնի, անձամբ այս թեմային կանդրադառնա»,-ասաց Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է:
Նշենք, որ «Առավոտ»-ի հետ զրույցում ԲՀԿ քաղխորհրդի անդամ, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը նշել էր. « 500.000 վստահության քվե տված ժողովուրդն իրավունք ունի պահանջելու Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտ։ Սա հանրային պահանջ է, որը պետք է սպասարկի պետության շահը՝ ի դեմս ժողովրդի»:
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ական. Ժողովուրդն իրավունք ունի պահանջելու Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտ. «Առավոտ»
- Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան