Սամվել Կարապետյանի քենակալը Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատի նախագահ կնշանակվի. «Հրապարակ»
Օգոստոսի 25-ին լրանում է վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի 65 տարին: «Հրապարակ»-ի տեղեկություններով, վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատի նախագահ կնշանակվի նույն դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը:
«Նա «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի մեծահարուստ Սամվել Կարապետյանի քենակալն է (կնոջ քրոջ ամուսինը): Նրանք նաև համաքաղաքացիներ են: Սերժիկ Ավետիսյանը դատական համակարգում է 1991 թվականից և դատավորի աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև գիտամանկավարժական գործունեությամբ, աշխատություններ ունի։
Ինչ վերաբերում է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու թեկնածությանը, ապա նա առայժմ կմնա իր տեղում: Առավել ևս, ասում են, թե վերջինս հիմնովին վերանորոգել է աշխատասենյակը, գեղեցիկ կահավորել այն, այնպես որ, որոշ ժամանակ հաստատ չի լքի հարմարավետ աշխատասենյակը»,-գրել է թերթը՝ հավելելով, որ իրենց հասած տեղեկություններով, Ռշտունուն ասել են՝ սպասիր, միանգամից վճռաբեկ դատարանի նախագահ կգնաս, իհարկե, եթե հանկարծ ֆորսմաժորներ չլինեն, և իրավիճակ չփոխվի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա