Հիմա բանակցություններն ընթանում են իրավիճակի սրումը բացառելու համար. Իսկանդարյան
ԼՂՀ բանակցային գործընթացում 2007 թվականից հետո ոչինչ չի փոխվել: Այսօր լրագորղների հետ հանդիպմանը հայտարարեց «Կովկաս ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Սկսած այդ ժամանակվանից քննարկվում են Մադրիդյան սկզբունքների տարբեր վարիացիաները: Միշտ էլ խոսվել է փոխզիջումների մասին: Այլ բան է, որ հիմա անիմաստ է այն քննարկելը»,-նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ իրավիճակները տարբեր են Հայաստանում և Ադրբեջանում և հարցը քննարկում են տարբեր կերպ և եթե Հայաստանում բաց խոսում են այս մասին, Ադրբեջանում փոխզիջումների մասին բաց չեն կարող խոսել:
«Այնպես չէ, որ երկրի ղեկավարությունը նոր է խոսում փոխզիջումներից: Հիմա ավելի շատ բանակցություններ են ընթանում ոչ թե բանակցային գործընթացում ինչ-որ ելքեր գտնելու համար, այլ իրավիճակի սրումը բացառելու համար»,-ասաց նա:
Ըստ նրա՝ Ադրբեջանը անգամ նախագահների վերջին հանդիպումների ժամանակ ձեռքբերված՝ սահմանին վերահսկողություն սահմանելու պայմանավորվածությունը կատարելուն հակված չէ:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք սահմանադրական փոփոխություններն Ադրբեջանում ազդեցություն կունենան հարցի վրա, Իսկանդարյանն ասաց. «Այն շարունակելում է մնալ ավտորիտար պետություն. այդ առումով քաղաքականությունը չի փոխվելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին