Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Երևան կժամանի օգոստոսի 26-ի գիշերը
Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները նվաճեցին 1 ոսկե և 3 արծաթե մեդալ:
Հիշեցնենք, որ Օլիմպիական չեմպիոն հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Արծաթե մեդալակիրներ դարձան հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ), ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (105 + կգ):
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, մեր օլիմպիական պատվիրակությունը Երևան կժամանի օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը` Դոհա-Երևան թռիչքով, Երևանի ժամանակով 00:40-ին: