Պերմյակովի դատավճիռը՝ այսօր
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով դատարանը՝ դատավոր Հովհաննես Մովսեսյանի նախագահությամբ, կհրապարակի ամբաստանյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը։
Պերմյակովի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ
Մեղադրող դատախազը միջնորդել էր Պերմյակովին դատապարտել ցմահ ազատազրկման։
Ամբաստանյալի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը ներկայացնելով իր պաշտպանական ճառը, հայտարարել էր, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարվածի համար, և շահագրգռված լինելով գործի օբյեկտիվ քննության հարցում, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, որով նպաստել է հանցագործության բացահայտմանը, ակտիվորեն համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ:
Փաստաբանը միջնորդել էր արադարացնել սահմանը հատելու վերաբերյալ առաջադրված մեղադրանքում, նաև միջնորդել էր նշանակել համաչափ մեղմ պատիժ։
Հարակից հրապարակումներ`
- Պերմյակովի վճիռը կհրապարակվի օգոստոսի 23-ին
- Մեղադրողը Պերմյակովի համար ցմահ ազատազրկում է պահանջում
- Պերմյակովի գործով Ռուսաստանը չի կարող պատասխանատվությունից խուսափել. Փաստաբան
- Պերմյակովի գործով դատավորը կաշկանդված է ՌԴ ռազմաբազայում գործը քննելով. փաստաբան
- Պերմյակովի գործով Հայաստանի դատարանը մերժեց Ռուսաստանի դեմ ներկայացված քաղհայցը
- Երկար ընդմիջումից հետո վերսկսվում է Պերմյակովի դատավարությունը
- Պերմյակովի՝ սատանիստ լինելու վարկածը չի հիմնավորվում. «Ժամանակ»
- Պերմյակովը դատարանում խոսել է
- Պերմյակովը ցուցմունք չտվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին