Ռեկորդային ցուցանիշ. տնտեսական ակտիվությունը նվազել է 4.7 տոկոսով. ՀԺ
Այս տարվա հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 4.7 տոկոսով։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Այս տարվա ընթացքում ՏԱՑ-ի անկում դեռ չէր գրանցվել։ Ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ ամփոփել է առաջին կիսամյակի ցուցանիշները և գոհունակություն հայտնել, թե այդ ընթացքում տնտեսական ակտիվության աճը կազմել է շուրջ 4 տոկոս և հանձնարարել է նախարարներին այդ լավատեսական տվյալները ներկայացնել հանրությանը։
Նախարարները դեռ չեն ներկայացրել ու արդեն դժվար էլ ներկայացնեն։ Երկրորդ կիսամյակը սկսվում է շատ վատ ցուցանիշներով։ Գրեթե բոլոր ոլորտներում անկում է գրանցվել։ Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե ինչպես է հավաքագրվել ՀՀ պետական բյուջեն հուլիսին։ Պետական եկամուտների կոմիտեն յուրաքանչյուր ամսվա սկզբին ներկայացնում է, թե որքան հարկ է հավաքել նախորդ ամիս։ Հուլիսի հավաքագրումների մասին ՊԵԿ-ը մինչ օրս «համեստաբար» լռում է։ Վարչապետը փաստորեն աչքով է տվել»,-մեկնաբանել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա