Սամվել Ալեքսանյանի անվճար լավաշների համար մարդկանց հերթը չի պակասում.«Առավոտ»
«Առավոտ»-ը գրել է.«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ասած՝ Հայաստանի ՀՆԱ-ի 10 տոկոս աճը, կարծես թե, չի վերաբերում Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին։ Այս համայնքի հազարավոր քաղաքացիներ լույսը բացվելուն պես՝ հերթ են կանգնում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող օբյեկտի մոտ՝ 3 հատ անվճար լավաշ ստանալու համար։
Առավոտից մինչև երեկոյան ժամը 19։00-ն անվճար լավաշ ստանալու համար մարդկանց պակաս չի լինում, հերթում կանգնածներն ասում են՝ «Մարդկանց սարքել են մուրացկան, 3 հատ լավաշի եղածն ինչ է, որ մարդիկ փող չունեն՝ կարողանան արժանապատվորեն իրենց փողով գնել, ոչ թե գան ժամերով հերթ կանգնեն՝ անվճար ստանան»։ Հերթում կանգնածներից մեկն էլ «Առավոտ»-ին ասել է՝ «Անվճար ա, բայց «զատո» համով է»»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա