Իտալիայում առաջարկել են տուգանել ներգաղթյալներին ընդունել հրաժարվող ԵՄ անդամ այն երկրներին
Անհրաժեշտ է տուգանել ԵՄ անդամ այն երկրներին, որոնք հրաժարվում են ընդունել ներգաղթյալներին: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, իտալական պարբերականներից մեկին տված հարցազրույցում նման հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի ԵՄ հարցերով փոխնախարար Սանդրո Գոձին:
Վերջինիս խոսքով ԵՄ-ում բավարար կերպով չի իրականացվում փախստականների տեղաբաշխումը, ինչի հետևանքով ի հայտ է եկել իրենց ստանձնած պատասխանատվությունից խուսափող երկրներին տուգանելու անհրաժեշտություն:
«Փախստականները տեղաբաշխվում են ոչ բավարար մակարդակով, դա իմ գնահատականն է: Սակայն ես կարծում եմ, որ առկա են իրենց պարտավորությունները չկատարող երկրների նկատմամբ գործընթաց սկսելու հիմքեր»,- հայտարարել է Գոձին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան