Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր են քննարկվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է «HALO Trust» կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Ջեյմս Կովանի գլխավորությամբ:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է «HALO Trust» կազմակերպության գործունեությունը մեր հանրապետությունում՝ երախտագիտություն հայտնելով ցուցաբերվող մարդասիրական եւ արհեստավարժական օգնության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին