Բոատենգ. «Ռիբերին շատ հարվածներ է ստանում, բայց չպետք է այդպես արձագանքի»
Մյունխենյան «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը հանդես է եկել թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի պաշտպանության դիրքերից։ Ֆրանսիացի ֆուտբոլիստին վերջին օրերին շատ են քննադատում Գերմանիայում՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ երկրի Սուպերգավաթի խաղում դրսևորած պահվածքի համար։ Այդ խաղում, ի դեպ, «Բավարիան» հաղթել է 2։0 հաշվով։
«Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն բանին, թե ինչպես են մրցակիցները գործում Ֆրանկի դեմ։ Միշտ չէ, որ նրանք դա ազնիվ են անում։ Ռիբերին շատ հարվածներ է ստանում, որոնք հեռուստատեսությունը չի կարող ցուցադրել։ Սակայն ակնհայտ է, որ նա չպետք է այդպես արձագանքի»,- Բոատենգի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
«Բորուսիայի» հետ հանդիպման դրվագներից մեկում Ռիբերին արմունկով հարվածել է մրցակցի պաշտպան Ֆելիքս Պասլակին։ Շատերը կարծում են, որ ֆուտբոլիստն արժանի էր կարմիր քարտի, սակայն մրցավարը բավարարվել է միայն դեղին քարտով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու