Դատարանը շրջանցեց Պերմյակովի պատժի կրման վայրի մասին հատվածը
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավճիռը հրապարակելիս շրջանցեց նրա պատժի կրման վայրի մասին հատվածը:
Պերմյակովի պաշտպան, փաստաբան Էդուարդ Աղաջանյանը նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրենց համար ևս անհասկանալի է, թե որտեղ է կրելու Վալերի Պերմյակովը իր պատիժը՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Ռուսաստանում:
«Դա պետք է կարգավորվեր դատավճռով, բայց չի կարգավորվել: Ես էլ էի սպասում, որ դատավճռով դատարանը կանդրադառնա այդ հարցին», -նկատեց փաստաբանը:
Առայժմ չի կարող ասել, կբողոքարկի՞ Վերանքնիչ դատարանում Պերմյակովի դատավճիռը, թե ոչ, նկատի ունենալով այն, որ պաշտպանական կողմը վիճարկում էր հայ-թուրքական սահմանը ապօրինի հատելու փորձի մասին մեղադրանքը:
«Պետք է ստանամ դատավճիռը, հանդիպեմ ամբաստանյալի հետ, ճշտեմ նրա ցանկությունը: Դրանից հետո կորոշվի, բողոքարկո՞ւմ ենք, թե՞ ոչ», -հավելեց Աղաջանյանը:
Փաստաբանի կարծիքով, ամբաստանյալի պատժի կրման վայրի մասին հարցը կկարգավորվի ԱՆ ՔԿՎ պատիժների կրման վարչության կողմից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին