Զիդանը հաստատել է, որ Խամեսը գոհ է և իրեն լավ է զգում
Մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերթական անգամ պատասխանել է թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի վերաբերյալ հարցին։ Կոլումբիացի ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» հետ Լա Լիգայի առաջին տուրի խաղում, որը «Ռեալն» իր օգտին գրանցեց 3։0 հաշվով, կրկին չհայտնվեց հիմնական կազմում, սակայն ֆրանսիացի մասնագետը դրա մեջ որևէ խնդիր չի տեսնում։
«Ռոդրիգեսը գոհ է և իրեն լավ է զգում»,- Զիդանի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ ԶԼՄ-ները հաճախ են շոշափել Խամեսի ապագայի թեման, քանի որ նախորդ մրցաշրջանում նա հաճախ չէր ընդգրկվում մեկնարկային կազմում։ Դա տեղի ունեցավ ինչպես Ռաֆայել Բենիտեսի, այնպես էլ Զինեդին Զիդանի օրոք։ Վերջինիս ղեկավարությամբ Խամեսը 12 խաղում հայտնվել է հիմնական կազմում, իսկ 16 խաղում մնացել պահեստայինների նստարանին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու