Իսպանիայում ավելացել են Զիկա վիրուսով վարակվածները
Իսպանիայում Զիկա վիրուսով վարակվածների թիվը հասել է 237-ի, նրանցից 38-ը հղի կանայք են: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ սրա մասին են վկայում Իսպանիայի առողջապահության նախարարության տվյալները:
Վերջին շաբաթվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 8-ով, նրանցից մեկը՝ հղի կին է:
Վիրուսն առավել վտանգավոր է հղիների համար, քանի որ ենթադրվում է, որ այն պտղի մոտ ուղեղի ծանր վնաս է առաջացնում:
Վարակվածների մեծ մասը Կատալոնիայից և Մադրիդից են, համապատասխանաբար` 91 և 60:
Հարակից հրապարակումներ`
- Պուերտո Ռիկոյում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված Զիկա վիրուսի համաճարակի հետ
- ԱՀԿ-ը աշխարհի 67 երկրներում Զիկա վիրուսի փոխանցման դեպքեր է գրանցել
- Ինչ պետք է իմանալ ուղևորությունից առաջ Զիկա տենդի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա